Հայ թուրքական սահմանը փակ է 1993 թվականից։
Հայ թուրքական սահմանը՝ շուրջ 280 կմ, փակ է 1993 թվականից, և մինչև օրս Եվրոպայում միակ փակ սահմանն է:
Գյումրի-Կարս երկաթգծի հավանական վերագործարկման մասին սկսեցին խոսել 2008 թվականին՝ Հայստանի ու Թուրքիայի միջև սկիզբ դրված ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ: Շատ շտապ հայկական կողմը սկսեց վերանորոգել Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածը: Բայց երկաթգիծն այդպես էլ չվերագործարկվեց:
Ընդամենը մեկ ժամում կարելի է Գյումրիից Կարս հասնել, բայց հիմա ավելի քան 15 ժամ է պահանջվում: Հայստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները հույս ունեն, որ սահմանը մի օր կբացվի ու իրենք հնարավորություն կունենա իրենց պապերի երկիր գնալ:
Մանրամասները՝ տեսանյութում