Մեզ համար չգալու տարբերակ չկար․ Սերբիայի նախագահի ելույթը Ծիծեռնակաբերդում

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, ելույթ ունենալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, նշեց, որ պատմական ճշմարտության ժխտումը կամ նենգափոխումը բացասաբար է ազդում մարդանց իրազեկման վրա:

«Արդյոք մենք բարոյական իրավունք ունե՞նք մեկ դար առաջ զոհված հայերին չհիշելու: Արդյոք մենք բարոյական իրավունք ունե՞նք թույլ տալու, որ անցյալի ցնցող փաստերը մոռացության մատնվեն», - հարց բարձրացրեց Սերբիայի նախագահը:

«Այս դարաշրջանում, երբ «ցեղասպանություն» եզրույթն անգամ նենգաբար շահարկվում է քաղաքական մանրախնդիր շահերի համար, երբ իրավական ակտերը նենգորեն կիրառվում են երկակի ստանդարտներով, և երբ բարոյական իմաստով դա անհեթեթության է վերածվում և նույնիսկ ջարդերի ու ցեղասպանությունների զոհերը ներկայացվում են որպես ոճրագործներ, այսպիսի դարաշրջանում ինչպե՞ս կարող ենք մենք՝ սերբ ժողովրդի ներկայացուցիչներս, ովքեր զանգվածային կորուստներ են կրել վերջին շրջանի բոլոր պատերազմներում՝ զուտ սերբ լինելու համար, ինչպե՞ս կարող ենք մենք այսօր այստեղ չլինել և ինչպե՞ս կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակին, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը, ինչպե՞ս չսովորենք ճշմարտության այն դասերը, որոնք մարդկությունը դասավանդել է և ավանդել է դեռ վաղուց»:

«Չէինք կարող հանդգնել այստեղ չլինել, մեզ համար չգալու տարբերակը չկար», - ասել է Տոմիսլավ Նիկոլիչը: