Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն և հայտարարել, որ Գերմանիան ևս պատասխանատվություն է կրում դրա համար:
«Հայերի ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկ մաքրման, տեղահանման օրինակ է», - DPA գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախագահը:
Ապրիլի 24-ին Բունդեսթագում քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծ, որտեղ հիմնավորվում է, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերը ենթակա են կոչվելու «ցեղասպանություն»: