Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, որի ժամանակ Ցեղասպանության նահատակները հռչակվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սրբեր՝ հիմնվելով հայոց եկեղեցական ավանդության, Եպիսկոպոսաց ժողովի կայացրած որոշման վրա և օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: