Ադրբեջանում 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել հայտնի իրավապաշտպան, փաստաբան Ինթիգամ Ալիևը։ Բաքվի դատարանը նրան մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության և ծառայողական դիրքի չարաշահման համար։
Ինքը Ալիևը համարում է, որ իրեն դատել են ընդդեմ Ադրբեջանի Եվրադատարան ուղարկած ավելի քան 200 գանգատների պատճառով։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ինթիգամ Ալիևին ճանաչել է խղճի բանտարկյալ։