Պուտին․ ազգային պատկանելության հիմքով զանգվածային ոչնչացումը հնարավոր չէ արդարացնել

«Աշխարհն առանց ցեղասպանության» երեկոյի անդամներին ուղղված ողջույնի խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջազգային հանրությունը կոչված է ամեն ինչ անելու «որպեսզի նման ոճրագործությունները ոչ մի տեղ և երբեք չկրկնվեն»:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հաղորդմամբ, դիմելով «եղբայրական Հայաստանին և Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին» Պուտինը նշել է, որ հնարավոր չէ արդարացնել ազգային պատկանելության հիմքով զանգվածային ոչնչացումը:

«Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է անաչառ և հետևողական․ ազգային պատկանելության հիմքով զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ: Հայերի և տարածաշրջանի այլ ազգերի նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության և համերաշխության մեջ՝ չբախվելով այն սարսափներին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամության սանձազերծումը, ագրեսիվ ազգայնականությունը և քսենոֆոբիան», - մասնավորապես ասված էր Պուտինի ուղերձում: