Կապան - Ծավ - Մեղրի միջպետական ավտոճանապարհի 53-րդ կիլոմետր հատվածում այսօր ժամը 15-ի սահմաններում տեղի է ունեցել ճանապարհի հողային պաստառի վերին շեպի փլուզում:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ շուրջ 130 խորանարդ մետր ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի հիմնական հատվածը, ինչի պատճառով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի:
Այժմ Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ: