Սերժ Թանգյանն ու Ջոն Դոլմայանը ժամանեցին Հայաստան

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի դրոշներով ու «Welcome Home» գրությամբ պաստառներով Երևանի «Արմենիա» միջազգային օդականավակայանում երկրպագուներն այսօր դիմավորեցին System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երկու անդամներին՝ Սերժ Թանկյանին ու Ջոն Դոլմայանին։

Այցի նպատակը Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագիրը կրող շրջագայության մաս կազմող բացօթյա համերգն է Երևանի Հանրապետության հրապարակում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Սերժ Թանկյանը թեպետ հենց օդականավակայանում լուսանկարվել է երկրպագուների հետ ու ինքնագրեր բաժանել, բայց չի պատասխանել լրագրողների հարցերին:

Համերգի մասնակիցների թիվը, ի դեպ, սահմանափակ է լինելու՝ մոտ 50 հազար մարդ:

The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը հետևելու է համերգի ուղիղ եթերին:

«Թանկյանի շնորհիվ աշխարհում ևս մեկ անգամ կշրջանառվի Ցեղասպանություն բառը», - հպարտությամբ նշում է Անդրեն և շարունակում․ - «Ինձ թվում է, երաժշտության աշխարհում, հատկապես ռոք երաժշտության աշխարհում այս երկու օրվա ընթացքում ավելի շատ մարդ է տեղեկանալու Հայոց ցեղասպանության մասին, որը միայն լավ է Հայաստանի համար»:

Անդրեն System of a Down-ի համերգին առաջին անգամ ներկա է եղել 1997 թվականին Անգլիայում: Նրա խոսքով, այդ օրն առաջին անգամ իր օտարերկրյա ռոքեր ընկերները լսեցին Հայաստանի մասին․ - «Այն ժամանակվանից ես շատ շնորհակալ եմ եղել որպես երաժիշտ և որպես ռոք լսող, որ իրենք շատ մեծ ներդրում են ունեցել առաջին հերթին Հայաստանը ճանաչեցնելու աշխարհին»:

Նախորեին Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը հեղինակել են ամերիկահայ կինոգործինչները․ ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է, կոմպոզիտորը՝ Սերժ Թանկյանը: