ԱԺ-ն ընդունեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հայտարարությունը

Հայաստանի Ազգային ժողովի շենքը Երևանում

Հայաստանի Ազգային ժողովը այսօր հրավիրած արտահերթ նիստում միաձայն՝ 113 ձայնով ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» հայտարարությունը:

Հայտարարության նախագծի հեղինակներն են պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Համլետ Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Վոլոդյա Բադալյանը, Տաճատ Վարդապետյանը, Մհեր Շահգելդյանը և Արծվիկ Մինասյանը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:

Հայտարարության տեքստը տե՛ս այստեղ