Հայ դատ․ Անկարան կրկնապատկում է ժխտողականությունը

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ

Թուրքիայի վարչապետի կեղծ ներողությունը չի նշանակում ճանաչում, այն չի արտահայտում ափսոսանք և չի ենթադրում որևէ պատասխանատվություն ու փոխհատուցում: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրապարակած հայտարարությունը:

«Բախվելով Հայոց ցեղասպանության ճանաչման համընդհանուր ալիքին՝ Հռոմի պապից մինչև Եվրոպական խորհրդարան, Թուրքիայի առաջնորդները ցուցադրաբար կրկնապատկում են ժխտողականությունը», - տարածած հաղորդագրությունում շեշտել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: