Ռաուլ Կաստրոն մայիսի-9-ին կայցելի Մոսկվա

Կուբայի կառավարության ղեկավար Ռաուլ Կաստրոն մայիսի-9-ին կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին։

Այս մասին, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքերով՝ Մոսկվայում կուբացի առաջնորդը բանակցություններ է անցկացնելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների թեման Մատվիենկոն չի հստակեցրել։