Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի պաշտպանության նախարար Հոսսեյն Դեհգանին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Դեհգանն իր հերթին կողմ է արտահայտվել իրանա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը:

Ըստ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության՝ կողմերը քննարկել են նաև պաշտպանական ու ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու խորացման հարցը: