Իրանի և Աֆղանստանի նախագահները քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի հարցեր

Իրանի և Աֆղանստանի նախագահների հանդիպումը Թեհրանում, 19-ը ապրիլի, 2015թ․

Երեկվանից երկօրյա պետական այցով Իրանում գտնվող Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և նրա իրանցի գործընկեր Հասան Ռոհանին քննարկել են «Իսլամական պետության» դեմ պայքարում համագործակցության ուղիները, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն ու Իրանում աֆղան փախստականներին վերաբերող հարցեր։