ՄԱԿ-ի շարասյան վրա հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել

Պայթյուն Սոմալիում, արխիվ

Սոմալիում ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպության) աշխատակիցներին տեղափոխող շարասյան վրա հարձակման հետևանքով պահակախմբի 9 անդամներ մահացել են:

Ոստիկանները հաղորդել են, որ հարձակման մեջ կասկածում են «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամներին:

«Պայթյունը տեղի է ունեցել, երբ աշխատակիցները ավտոբուսով ուղևորվում էին ՄԱԿ-ի գրասենյակ, առնվազն 9 մարդ մահացել է, 6 անցորդներ՝ վիրավորվել», - «Ռոյթերս»-ի հետ զրույցում ասել է ոստիկանը: