Օլանդը շտապ խորհրդակցություն է հրավիրում փախստականների նավի խորտակման հարցով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Եվրամիության արտաքին և ներքին գործերի նախարարների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն հրավիրել 700 փախստականներ տեղափոխող նավի խորտակման հարցով:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ հարցը պատարստվում է քննարկել Եվրահանձնաժողովի ղեկավարի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչների հետ: