Եգիպտոսի դատարանը 11 քաղաքացու մահապատժի է դատապարտել:
Նրանք մեղադրվում են 2012 թվականին ֆուտբոլային կրքերի պատճառով զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:
Եգիպտոսի դատարանը հաստատված է համարել պնդումը, որ նրանց գործողությունների հետևանքով է մահացել 74 մարդ:
2013 թվականին դատարանը նույն մեղադրանքով մահապատժի էր դատապարտել ևս 21 մարդու, 28-ին արդարացրել էր: