Ապրիլի 21-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ։

Խորհրդարանի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, օրակարգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի հայտարարության քվեարկությունն է։