Հնարավոր է՝ ԱՄՆ-ը չմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին. դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութա

«Հնարավոր է՝ ԱՄՆ-ը չմասնակցի Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութան։

«Տարատեսակ միջոցառումների ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացնում է պաշտոնական Վաշինգտոնը: Բայց կարող եմ ասել՝ քանի որ ԱՄՆ-ն այդ ժամանակահատվածում չի մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, հնարավոր է, որ մեր երկիրը չմասնակցի Չանաքքալեի ճակատամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներին»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սիքյութան։