Տաջիկստանի հարավային Կուլյաբ քաղաքում երեկ բողոքի ցույց են անցկացրել այդտեղ տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազայի տեղացի աշխատակիցները:
Ակցիայի մասնակիցները պահանջել են վճարել աշխատավարձի պարտքը, որը, նրանց խոսքով, արդեն վեց ամիս է չեն ստացել:
Ռազմակայանի ղեկավարությունը հանդիպել է ակցիայի մասնակցիների հետ և խոստացել լուծել հարցը: Սակայն, ինչպես հայտնում են բողոքողները, նման խոստումներ նախկինում էլ հնչել են, սակայն չեն կատարվել: