ԱՄՀ. 2015-ին Հայաստանի տնտեսությունը անկում կգրանցի

Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ աշխարհի տնտեսական հեռանկարների վերաբերյալ զեկույցի՝ այս տարի Հայաստանը կփակի տնտեսության 1 տոկոս անկումով։ Այսօր հրապարակված World Economic Outlook-2015 զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ 2016-ին Հայաստանի տնտեսությունը 0 տոկոս աճ կգրանցի։

​Ըստ ԱՄՀ-ի կանխատեսումների՝ Հարավային Կովկասում Հայաստանը միակն երկիրն է, որի տնտեսությունը անկում կապրի։ Վրաստանը և Ադրբեջանը ինչպես այս տարի, այնպես էլ հաջորդ տարի աճ կգրանցեն (Վրաստանը 2 և 3 տոկոս, Ադրբեջանը՝ 0.6 տոկոս և 2․5 տոկոս):

ԱՄՀ-ի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունը, որի միտումները մեծ կարևորություն ունեն Հայասանի համար, անկում կգրանցի 2015-ին և 2016-ին՝ համապատախանաբար 3.8 և 1.1 տոկոսով։

Սարգիս Հարությունյան