Հայաստանյան 5-օրյա այցից հետո Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Վեսթի, դստեր, քրոջ ու զարմուհիների հետ մեկնեց Իսրայել՝ դստերը Նորթ Վեսթին Երուսաղեմում մկտելու և քրիստոնեական սրբավայրերը տեսնելու նպատակով։
Մկրտությունը տեղի ունեցավ Երուսաղեմի գլխավոր՝ Սրբոց Հակոբեանց մայրավանքում։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արտաքին հարաբերությունների և միջեկեղեցական կապերի բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ մկրտության արարողությունը կատարել է Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը։
Իսրայելում գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան այս այցելությանը։ Հրապարակումներից մեկում նույնիսկ ասվում էր, որ Քարդաշյանները Հայոց ցեղասպանության պատճառով են հայտնվել Ամերիկայում, և հոդվածին կից՝ հեղինակը Գյումրիից նկարներ էր տեղադրել։