Չինաստանը, Իրանը և մի շարք երկրներ հետաքրքրված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցությամբ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ՀԱՊԿ հետ համագործակցության հետաքրքրություն կա, բայց ավելի լուրջ համագործակցության մասին որոշում նրանք ինքները պետք է կայացնեն», - ընդգծել է Բորդյուժան՝ հավելելով․ - «ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի հայտ, լինի դա Պակիստանը, Իրանը Չինաստանը, Ադրբեջանը, Վրաստանը․․․Սակայն դա պետք է լինի ոչ միայն քաղաքական քայլ, որից հետո ոչինչ տեղի չի ունենում, այլ հաշվարկված, կշռադատված որոշում»: