Տեղացած ձյունը բերքին վնաս չի կարող հասցնել. փոխնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը զեկուցել է, որ այս պահին հանրապետությունում դիտվող անձրևի, իսկ բարձրադիր գոտիներում` նաև ձյան տեսքով տեղումները որևէ անհանգստության տեղիք չեն տալիս և բերքին վնաս չեն կարող հասցնել:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր: