Բնապահպանական տեսչությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել

Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ապրիլի 7-ից 11-ը ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում860 հազար դրամ վարչական տուգանքի որոշումներ է կայացրել:

Շրջակա միջավայրին հասցված վնաս գնահատվել է1.63 միլիոն դրամ:

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, արձանագրած մյուս խախտումների նկատմամբ կիրառված տուգանքների արդյունքում ընդհանուր առմամբ պետական բյուջե է մուտքագրվել 2 միլիոն դրամ: