«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ

Իրավապահները «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին տեղափոխում են Քննչական կոմիտե՝ մեղադրանք առաջադրելու, Երևան, 9-ը ապրիլի, 2015թ․

Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում է «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ այսօր լուսաբացին որոշում էր կայացվել երկու ամսով կալանավորել «Հիմնադիր խորհրդարան»-ի այս հինգ անդամներին: