Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր Սան Պաուլոյում

Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Բրազիլիայի ամենախոշոր՝ Սան Պաուլո նահանգի խորհրդարանը ապրիլի 8-ին ընդունել է թիվ 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը:

Սան Պաուլո նահանգի բնակչությունը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20 տոկոսն է: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմավորումներ: Սան Պաուլո նահանգը ամենախոշոր ադմինիստրատիվ միավորումն է ամբողջ Հարավային Ամերիկայում: