Բան Կի-մուն․ «Յարմուք»-ը նման է համակենտրոնացման ճամբարի

Սիրիա - Ավերված շենքեր «Յարմուք» ճամբարի տարածքում, Դամասկոս, 9-ը ապրիլի, 2015թ․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է, որ Դամասկոսի մոտակայքում գտնվող պաղեստինցի փախստականների «Յարմուք» ճամբարը, որն անցած շաբաթ գրավել են իսլամիստ զինյալները, նման է համակենտրոնացման ճամբարի։

Սիրիայում չորս տարի շարունակվող պատերազմում դա դժոխքի ամենախորը շրջանն է, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Բան Կի-մունը պահանջել է դադարեցնել բռնությունները, մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորություն ընձեռել և թույլ տալ ճամբարից դուրս գալ նրանց, ովքեր ցանկանում են լքել տարածքը։

«Յարմուք» ճամբարը մոտ 18 հազար բնակիչ ունի։