Amnesty International. Ուկրաինայի անջատականները գնդակահարում են գերիներին

Ուկրաինա - Ռազմագերիներ, որոնց ռուսամետ անջատականները տեղափոխում են ավտոբուսով, 6-ը ապրիլի, 2015թ․

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ ունի Արևելյան Ուկրաինայում ռուսամետ անջատականների կողմից ռազմագերիների գնդակահարության նոր փաստեր։

Կազմակերպությունը երեկ հրապարակել է ուկրաինացի զինվորների դիերի լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, որ հրազենային վնասվածքները հիմնականում կրծքի ու գլխի շրջանում են։

Իհոր Բրանովիցկի անունով զինծառայողին էլ դիմահար կրակոցով սպանել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինյալների հրամանատարներից մեկը, պնդում է Amnesty International-ը։ Կազմակերպության ձեռքում է հայտնվել զինծառայողի հարցաքննության տեսանյութը, իսկ ավելի ուշ՝ սպանվածի լուսանկարը։