ՀՀ դեսպանն ու Բրիտանական թանգարանի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Միացյալ թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բրիտանական թանգարանի տնօրեն Նիլ ՄըքԳրեգորի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոնդոնի Հայ հիմնարկի ներկայացուցիչներ Նուրիցա Մաթոսյանն ու Ռուբեն Գալչյանը:

Հայաստանի Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ թագավորությունում Հայաստանի դեսպանության և Բրիտանական թանգարանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: