Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց

Գարեգին Չուգասզյանը՝ «Ազատության» տաղավարում, արխիվ

«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։

Քնչական կոմիտեի փոխանցմամբ, նրան տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։