Ադրբեջանի Զինված ուժերը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնում, տեղեկացնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը։
Պետության ղեկավար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է ռազմական հենակետեր, ծանոթացել գիշերային զորավարժությունների ընթացքին, անձնակազմի մարտական պատրաստականությանը, օգտագործվող ռազմական տեխնիկային և զորավարժությունների պայմաններին։
Ըստ ադրբեջանական գործակալության, զորավարժությունները շարունակվում են։