Քերրին զգուշացնում է Իրանին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրել է Իրանին՝ չաջակցել Եմենի շիա ապստամբներին։

Քերրիի խոսքով՝ ԱՄՆ-ը կաջակցի ցանկացած երկրի, որին սպառնում է Իրանը, և թույլ չի տա, որ Իրանն ապակայունացնի տարածաշրջանը։

Թեհրանը չի ընդունում մեղադրանքները։

Միացյալ Նահանգները աջակցում է Եմենի նախագահին գահընկեց արած ապստամբների դեմ պայքարող կոալիցիային։