Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Հունաստանի վարչապետները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Կրեմլում երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ, Մոսկվա, 8-ը ապրիլի, 2015թ․

Այսօր Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը հույն գործընկերոջ՝ Ալեքսիս Ցիպրասի հետ։

Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ երկու վարչապետները կքննարկեն առևտրին ու տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր։

Հունաստանի վարչապետի Ռուսաստան երկօրյա այցը մտահոգել է Եվրամիությանը, որը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտած Ռուսաստանի դեմ, այնինչ նախկին կոմունիստ Ցիպրասը բանակցություններ է վարում Մոսկվայի հետ։