Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան

Քիմ Քարդաշյանը ժամանում է «Մարիոթ» հյուրանոց, 8-ը ապրիլի, 2015թ.

Քիչ առաջ Երևան ժամանեց հանրահայտ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնու՝ հայտնի երգիչ Քանյե Ուեսթի, դստեր և քրոջ՝ Քլոյեի հետ։

«Մարիոթ» հյուրանոցի առջև նրանց դիմավորեցին բազմաթիվ երկրպագուները։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմը Հայաստան է գալիս իր արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար: Առիթն էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: