Դամասկոսում պաղեստինցիների ճամբարում իրավիճակը վատթարանում է

Սիրիա - Տարեց մարդ Դամասկոսի «Յարմուք» ճամբարում

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող պաղեստինցիների ճամբարում իրավիճակը գնալով վատթարանում է, շուրջ 13 հազար մարդ ծանր կացության մեջ է։

Դամասկոսի այդ հատվածը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության ներքո, ճամբարում բնակվողները զինված դիմադրություն են ցուցաբերում նրանց։

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Քրիս Հանեսը ասել է, որ շարունակվող ընդհարումերն ու մարդասիրական օգնության բացակայությունը փախստականների վիճակը ճամբարում վերածել են դժոխքի։