Հրդեհ ռուսական ատոմային սուզանավում

Ռուսական «Օրյոլ» ատոմային սուզանավը, որը գտնվում էր նորոգման մեջ, հրդեհվել է։

Հրդեհի օջախն այս պահի դրությամբ մեկուսացված է, հայտարարել է նավաշինական կազմակերպության մամուլի պատասխանատու Եվգենի Գլադիշևը։

Ըստ պաշտոնյայի, հրդեհի պատճառը տեխնոլոգիական գործընթացներն են եռակցման գործողությունների ժամանակ։