Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել է, որ այցելել է Ձերբակալվածների պահման վայր և այնտեղ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գևորգ Սաֆարյանին և Պավել Մանուկյանին:
Մանուկյանը տեղեկացրել է, որ հացադուլ է հայտարարել: Ինչպես գրում է Նիկոլ Փաշինյանը, ինքը խնդրել է ազատամարտիկին նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասել է, որ կայացրել է վերջնական որոշում:
«Եվ՛ Պավել Մանուկյանը, և՛ մյուսները իրենց ձերբակալությունը համարում են ապօրինի և տրամադրված են վճռական», - քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը: