Գորիս - Կապան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Սյունիքի մարզի Գորիս - Կապան միջպետական ավտոճանապարհի 294-295-րդ կիլոմետր հատվածում պայթեցման աշխատանքները ավարտվել են, Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: Այդ մասին հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: