Փաշինյանը դատապարտում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը

Նիկոլ Փաշինյան, արխիվ

Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությունը անհասկանալի է և դատապարտելի, իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները հրապարակային հայտարարել էին, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան միջոցառումների ժամանակ որևէ ակցիա չեն իրականացնելու և համաձայնվել էին այդ օրվա հանրահավաքն անցկացնել Երևանի Կենտրոնից հեռու` Էրեբունի համայնքում», - գրելէ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ֆոնին նրանց ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ մեղադրելը թվում է անհիմն և մերկապարանոց: