Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է 4 անձ։
Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը։
Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում է անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը, որոնց արդյունքների մասին Քննչական կոմիտեն խոստանում է տեղեկություն տրամադրել լրացուցիչ։