Թուրքիայի նախագահը կմեկնի Իրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջիկա օրերին կմեկնի Թեհրան։ Էրդողանը այցի ընթացքում բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ կունենա։ «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 7-ին նախատեսված այցը տեղի կունենա՝ անկախ երկու երկրների միջև վերջերս առաջացած լարվածությանը։

Մի շարք իրանցի օրենսդիրներ կոչ են արել արգելել Էրդողանի այցը՝ այն բանից հետո երբ Թուրքիայի նախագահը հրապարակավ պաշտպանել էր Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական գործողությունը Եմենում Իրանի դաշնակից ապստամբների դեմ։

Երկու երկրները ամուր տնտեսական կապեր ունեն, և Իրանը Թուրքիայի մեծությամբ երկրորդ բնական գազի մատակարարն է։ Սակայն վերջին տարիներին դիվանագիտական հարաբերությունները վատացել են՝ սիրիական ճգնաժամի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով։