Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրում Twitter-ի ու YouTube-ի մուտքերը արգելափակելու մասին, ինչը Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ պայմանավորված է Ստամբուլի դատախազի՝ ատրճանակի սպառնալիքի տակ գտնվելու լուսանկարների տարածմամբ։
Թուրքիայի կառավարությունը արգելափակել էր նշված կայքերի մուտքը 2014-ին՝ այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Էրդողանի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվեց համացանցում։