Բակո Սահակյանը և Ռուբեն Վարդանյանը այցելել են Քոլատակ գյուղ

Ռուբեն Վարդանյան, արխիվ

Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը բարերար Ռուբեն Վարդանյանի հետ այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ և ծանոթացել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների ընթացքին։

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Սահակյանը ընդգծել է, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և ԼՂ-ի պաշտպանունակության ամրապնդմանը։