Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Բիշքեկում

Ապրիլի 3-ին Բիշքեկի Պատմության թանգարանի մեծ սրահում Ղրղզստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պետրոս Շահինյանի և «Նաիրի» հայկական մշակութային միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել գիտաժողով «Ցեղասպանության խնդիրները ժամանակակից աշխարհում և 1915թ. Հայոց ցեղասպանության ազդեցությունը էթնիկ սկզբունքով` մարդկանց զանգվածային ոչնչացման հետագա փաստերի վրա» խորագրով:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։