Նախագահը ներկա է գտնվել ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի առիթով կայացել է գալա համերգ:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը գովեստի խոսքեր է հնչեցրել Հայ բարեգործական ընդհանուր միության հասցեին՝ կարևորելով կազմակերպության ջանքերով Հայաստանում, Արցախում և սփյուռքում իրականացվող ազգանպաստ գործունեությունը։

«Մաղթում եմ, որ Հայ բարեգործական ընդհանուր միության երկրորդ հարյուրամյակը լինի առավել բեղուն, անխոտոր և լեցուն հաղթանակներով», - իր ելույթը եզրափակել է Սերժ Սարգսյանը։