Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արա Հակոբյանին ազատել է Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում և Մալայզիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):
Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքէջում։