Սպիտակ տունը վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ համաձայնագրի մանրամասները հնարավոր կլինի համաձայնեցնել և վերջնական համաձայնագիրը կկնքվի:
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 3-ին զրուցել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան և Սենատի իշխող և ընդդիմադիր խմբակցությունների չորս ղեկավարների հետ և մանրամասներ ներկայացրել ապրիլի 2-ին Շվեյցարիայում կնքված շրջանակային համաձայնագրի վերաբերյալ:
Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է շոշափելիորեն սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը` այդ երկրի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց: Կնքված շրջանակային համաձայնագիրը հիմք է հանդիսանում հունիսի 30-ին կնքվելիք վերջնական համաձայնագրի համար: