Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծ Ուկրաինայի Ռադայում

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը, արխիվ

Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօր 2530 համարի ներքո գրացվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» որոշման նախագիծ, տեղեկացնում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքէջը։

Նախաձեռնությունը՝ ինքնաառաջադրված ժողովրդական պատգամավոր, «Վիդրոդժենյա» պատգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոյինն է։