Ապրիլի 6-ը սահմանվեց ոչ աշխատանքային օր

Սուրբ Հարության պատարագ Մայր Աթոռում, արխիվ

Այսօր Կառավարությունը ապրիլի 6-ը սահմանեց ոչ աշխատանքային օր, դրա փոխարեն շաբաթ օրը՝ ապրիլի 11-ը համարելով աշխատանքային։

Կառավարությունը հիմք ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը։

Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը (Զատիկ), որին հաջորդող օրը մեռելոց է։

Հովհաննես Շողիկյան