Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Կարապետ Գուլոյան, արխիվ

Քիչ առաջ Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզպետ նշանակվեց Կարապետ Գուլոյանը, ով մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը:

Կարապետ Գուլոյանը մեծահարուստ գործարար, Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Այսօր ավելի վաղ Կառավարությունը որոշում էր ընդունել Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:

Հովհաննես Շողիկյան

Մանրամասները՝ քիչ անց